Մեր Մասին
Մեր շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին։ Այս տարիների ընթացքում մենք մեծ փորձ ենք կուտակել բնակարանների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, սպորտային շինությունների, նախարարությունների և գերատեսչությունների կապիտալ վերանորոգման և հարդարման աշխատանքներում, ինչպես նաև առանձնատների և ցանկացած նշանակության ցածրահարկ շինությունների կառուցման ոլորտում։
Մենք նունպես իրականացնում ենք վերանորոգման և շինարարական աշխատանքների մշտական սպասարկում մի շարք դեսպանատներում և միջազգային կազմակերպություններում։
Բացի գերազանց որակից մենք կարող ենք հպարտանալ աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակով, ինչը թույլ է տալիս չափազանց կարճ ժամանակահատվածում իրականացնել շինարարական և վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր Պատվիրատուներին ցուցաբերած վստահության համար և փորձում ենք կատարելագործել մատուցած ծառայությունների որակը՝ ստեղծելով բոլոր անհրաժեշտ հարմարությունները Ձեզ համար։
|
|